27.02.2018|
14:04
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի 2018-ի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: